Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ PMI Science-ի հետ համատեղ հայտարարում է «Ֆակուլտետային հետազոտական ֆինանսավորման» մեկնարկի մասին։
Իրենց հետազոտական ծրագրերի համար ֆինանսավորում ստանալու համար կարող են դիմել գիտահետազոտական հաստատություններից և համալսարաններից տարբեր թիմեր։
Այս մրցանակը թիրախավորում է հետազոտական և գիտական աշխատանքները՝ մի շարք ոլորտներում։ Դրանքն են՝
– կիրառական մաթեմատիկա,
– կիրառական ֆիզիկա,
– էլեկտրական ինժեներիա, էլեկտրոնիկայի հսկման համակարգ,
– տվյալների մայնինգ, տվյալների կառավարում,
– սիմուլյացիա և մոդելավորում, Multi-ֆիզիկայի մոդելավորում, ալգորիթմներ,
– սենսորային տեխնոլոգիաներ (Sensing),
– անալիտիկ քիմիա,
– կենսաբժշկություն, թունաբանություն,
– նյութագիտություն,
– աերոզոլային գիտություն (Aerosol)
– իրերի համացանց (IoT)։
Ավելին իմանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Ծրագրին դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ նշված հղումով։
Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20-ն է։