News
18/10/2019 10:05
ISTC-ին և Enterprise Incubator Foundation (EIF)-ը, «Սայհաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում, մեկնարկում են ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված անվտանգության ճարտարագիտության դասընթաց։
Դասընթացի շրջանակում նախազորակոչային տարիքի աշակերտները հնարավորություն կունենան ստանալ գիտելիքներ և հմտություններ, որոնք նրանց կօգնեն դառնալ բարձր որակավորմամբ մրցունակ մասնագետներ։
Դասընթացի սկիզբը կտրվի նոյեմբերի 4-ից։ Տևողությունը՝ 6 ամիս։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։