Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) հայտարարում են «Տեխնոլոգիական դպրոց»-ի ընդունելություն։
«Տեխնոլոգիական դպրոց»-ի դասընթացների տևողությունը 4-ից 5 ամիս է, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։
Տեխնոլոգիական դպրոցին կարող են դիմել 10-16 տարեկան դպրոցականներ:
ՏԴ-ում առաջարկում են հետևյալ փաթեթները՝
Առաջին փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
– Kodu սկսնակների համար (20 դաս),
– Տրամաբանություն (10 դաս),
– Մաթեմատիկա (10 դաս),
– Scratch սկսնակների համար (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն /թիմային աշխատանք (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 10.000 ՀՀ դրամ:
Առաջին փաթեթ (երկրորդ մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
‼️ Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական։
– Kodu (Projects) (20 դաս),
– Տրամաբանություն (10 դաս),
– Scratch (Projects)(20 դաս),
– Մաթեմատիկա (10 դաս),
– Տեխնիկական անգլերեն/թիմային աշխատանք (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 10.000 ՀՀ դրամ:
Այլընտրանքային փաթեթ (երրորդ մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
‼️ Ընդունելությունը թեստավորման միջոցով, որին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին կամ երկրորդ մակարդակներին և ունեն ավարտական վկայական։
– Python սկսնակների համար (20 դաս),
– HTML/CSS սկսնակների համար (20 դաս),
– ClickTeam Fusion 2.5 սկսնակների համար (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 10.000 ՀՀ դրամ:
Երկրորդ փաթեթ ( առաջին մակարդակ 13-16 տարեկան դպրոցականներ)
– Ալգորիթմներ +Python (սկսնակների համար) (10 դաս),
– C++ (սկսնակների համար) (10 դաս),
– Web ծրագրավորում (HTML, CSS) (10 դաս)
– JavaScript (10 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Ինժեներական 3D մոդելավորում` (SolidWorks, AutoCad) (20 դաս):
Մասնակցության արժեքը՝ ամսական 12.000 ՀՀ դրամ:
Երկրորդ փաթեթ (երկրորդ մակարդակ, 13-16 տարեկան դպրոցականներ)
– C++ խորացված (10 դաս),
– Python խորացված (10 դաս),
– Bootstrap (10 դաս)
– React JS (10 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Ինժեներական 3D մոդելավորում` (SolidWorks, AutoCad projects) (20 դաս):
Մասնակցության արժեքը՝ ամսական 12.000 ՀՀ դրամ:
Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
Մասնակիցների թիվը սահմանափակ է, գրանցումը կավարտվի տեղերը լրանալուն պես։