
Սթեփ Քընսալթինգ ընկերությունը կազմակերպում է «ՏՏ ոլորտի օրենսդրական խնդիրները» թեմայով բաց քննարկում, որի նպատակն է քննարկել, ամփոփոել և իրավական ձևաչափով պետական մարմիններին ներկայացնել ՏՏ ոլորտի օրենսդրական առաջարկները և դիտողությունները, որոնք տարբեր ժամանակներում ներկայացվել են ոլորտի ներկայացուցիչների կողմից և առ այսօր չեն ստացել լուծում:
Ոլորտի փորձառու մանագետները հանդես կգան իրենց ելույթներով՝ առաջադրելով իրենց բախված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ ուղիներ:
Դահլիճի հետ հարց ու պատասխանի ընթացքում կարող եք բարձրացնել վերոնշյալ թեմայով Ձեզ հուզող հարցերը, խնդիրներն ու տեսանկյունները, որոնք կարող են նպաստել պետություն-ՏՏ ոլորտ կապի ամրապնդմանն ու բարելավմանը:
Ում համար կարող է օգտակար լինել միջոցառումը.
– ՏՏ ոլորտի ներկայացուցիչների
– ՏՏ ոլորտի ստարտափերի
– ՏՏ ոլորտի հետ առընչվող այլ ոլորտների ներկայացուցիչների (հաշվապահներ, իրավաբանների և այլն)
– պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների համար:
Միջոցառումն անցկացվելու է հայերեն:
Հիշեցնենք, որ մուտքն ազատ է։