ISTC-ին հայտարարում է, որ ImpactAim Venture Accelerator լավագույն ստարտափներից 8-ը հնարավորություն են ստացել մեկնելու Լիսաբոն՝ մասնակցելու ամենամյա WebSummit 2019 համաժողովին։
Միջազգային համաժողովներին մասնակցությունը այն 4 առավելություններից է, որոնք ստանում են մեր աքսելերացիոն ծրագրերի մասնակիցները։ Ստարտափները ImpactAIM և ISTC թիմերի ուղղեկցությամբ ներկայացված կլինեն էքսպո սրահում՝ UNDP ImpactAIM տաղավարում, ներկա կգտնվեն շուրջ 1200 միջազգային բանախոսների ելույթներին, կընդլայնեն ծանոթությունների շրջանակը և ամենակարևորը՝ կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները անմիջապես հավանական ներդրողների դատին։ Եվ այսպես, ահա ընտրված ստարտափները․
– Resident,
– Garoon Tech,
– Velvioo,
– Smart Forest,
– Urbonsarium,
– Viciniti,
– Aribus,
– Djinn Sensor։
Հիշեցնենք, որ Web Summit-ը Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որն ամեն տարի համախմբում է շուրջ 70000 մասնակիցներին, 1200 բանախոսներին, 2000 լրատվամիջոցների ներկայացուցիչներին, աշխարհի առաջատար ընկերությունների հիմնադիրներին ու տնօրեններին՝ աշխարհի ավելի քան 160 երկրներից։
Միջոցառման մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղմանը։