Մոսկվայի նորարարությունների գործակալությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ImpactAim Venture Accelerator-ի և Deworkacy Yerevan-ի հետ համատեղ հայտարարում են Urban Tech Challenge հաքաթոնի հայկական փուլի մասին:
Տեղական հաքաթոնը տեղի կունենա նոյեմբերի 10-ին 09։00-21։00-ն ISTC-ում, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ:
Վերջնական հաքաթոնը կսկսվի նոյեմբերի 29-ին և կավարտվի մրցանակների հանձնման արարողությամբ՝ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում:
Միանալով միջազգային հաքաթոնին և աքսելերացիոն ծրագրին`Urban.Tech Moscow-ին, դուք կստանաք հնարավորություն մրցել 10 միլիոն ռուբլի մրցանակային ֆոնդի համար:
Լուծելով իրական խնդիրները, դուք հնաարվորություն կունենաք պայմանագրեր կնքել Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների հետ՝ «Ռոստելեկոմ», «Mail.ru Group», «ՎՏԲ գրուպ», «SberCloud» և «Կասպերսկի լաբորատորիա»: Կամ կկարողանաք վաճառել ձեր լուծումը Մոսկվայի կառավարության գերատեսչություններին:
Urban.Tech Moscow՝
– 6 միջազգային հաքաթոն Հայաստանում, Բելառուսում, Իսրայելում, Ղազախստանում, Լատվիայում և Չեխիայում:
– Վերջնական հաքաթոն Մոսկվայում՝ լավագույն թիմերի մասնակցությամբ, որոնք դիմում են Մոսկվայի քաղաքապետի մրցանակին:
– Վերջնական հաքաթոնի լավագույն 100 թիմերի քաղաքային լուծումների եռամսյա աքսելերատոր:
Թեմաները.
– Խելացի քաղաք,
– Marketplaces,
– FinTech,
– Արհեստական բանականություն,
– Կառավարման համակարգեր:
Ովքեր կարող են մասնակցել՝
– Android/iOS ծրագրավորողներ,
– վեբ ծրագրավորողներ,
– UX/UI դիզայներներ,
– արտադրանքի և ծրագրի ղեկավարները,
– տվյալագետներ,
– շուկայավարման մասնագետներ։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել հաքաթոնի պաշտոնական կայքը։