Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Սյունիքում քննարկել են «Ստարտափ ակումբներ» հիմնելու նախաձեռնությունը
News 06/11/2019 09:24

Նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզպետարանում հյուր էին «Ստարտափ Արմենիա» hիմադրամի տնօրեն Արսեն Հարությունյանն ու «Ստարտափ ակումբների» բիզնեսի զարգացման ղեկավար Վարդան Գալստյանը։ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանի եւ մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյան հետ նրանք քննարկել են մարզում 13-17 տարեկանների համար «Ստարտափ ակումբներ» հիմնելու նախաձեռնությունը։

Մարզպետարանի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների եւ հնարավորությունների շրջանակում աջակցել այս ծրագրին։

«Ստարտափ ակումբները» մեկ ուսումնական տարվա ընթացքում 13-17 տարեկան պատանիներին ձեռներեցության հմտություններ են փոխանցում ու աջակցում նրանց նորարարական գաղափարների իրականացմանը։ Հիմնադրամն արդեն իսկ նման 6 կենտրոններ ունի Հայաստանի 4 մարզերում (այս պահին 150-ից ավելի պատանիներ են հաճախում նրանց դասընթացներին) եւ նպատակ ունի ընդլայնել դրանց աշխարհագրությունը։

«Ստարտափ Արմենիա» հիմադրամը ստեղծվել է 2016 թ․ եւ առավել հայտնի է «Սեւան Ստարտափ Սամմիթ» պրոյեկտով, ու հանդիպմանը քննարկվեց նաեւ Սյունիքում նման «Ստարտափ Սամմիթի» կազմակերպման հնարավորությունը։