«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իր «ԳՏԻ՛Ր…» նախագծի շրջանակներում նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին The LOFT-ում անցկացնելու է «Գտիր քո բիզնես պլանը» մաստերկլասը:
Հանդիպման ընթացքում կունենաք հնարավորություն ստանալու հստակ ուղղություններ` աշխատող բիզնես պլանի մշակման համար:
Հանդիպման հիմնական թեմաներն են՝
– Բիզնես պլանի հիմնական բաղադրիչ մասերը,
– Ի՞նչ ներառել բիզնես պլանում,
– Ինչի՞ն հատուկ ուշադրություն դարձնել,
– Ի՞նչ հիմնական սխալներից խուսափել բիզնես պլան մշակելիս,
– Շուկա, թիրախ, մարքեթինգ, ֆինանսներ, աշխատանքային պլան. ի՞նչ դեր ունեն այս բաժինները բիզնես պլանում,
– Պրակտիկ օրինակներ՝ Հայաստանյան շուկայից:
Հանդիպումը կանցկացնեն «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Մարիաննա Վիրաբյանը և կառավարման խորհրդատվության բաժնի ղեկավար Մերի Մելքոնյանը, ովքեր մշակել են 10+ հաջողված բիզնես պլան՝ Հայաստանում գործող և նորաստեղծ ընկերությունների համար:
Մուտքավճարը` 2000 դրամ: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել