Նոյեմբերի 16-ին 10։00-18։00 Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Big Industry Challenge-ը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը, համագործակցելով մի քանի ճանաչված ընկերությունների հետ, հրավիրեւմ է առաջին ապրանքանյութական պաշարների կառավարման մարտահրավերի:
Մարտահրավերին կարող են մասնակցել մագիստրատուրայի/բակալավրի տնտեսագիտության, ճարտարագիտության, սոցիոլոգիայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտության, ինչպես նաև բիզնեսի ոլորտում 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները։
Մարտահրավերը բաղկացած է լինելու երկու մասից։
Մաս 1
Մենք խաղալու ենք մատակարարման ցանցի վերաբերյալ խաղ, որը մասնակից թիմերին կտա մատակարարման շղթայում որոշումների և դրանց հետևանքների իրական զգացումը, ինչպես նաև բնորոշ համակարգային խնդիրներ, որոնք չեն կարող ունենալ լավագույն որոշումները։
Մաս 2
Մասնակից թիմերին կտրամադրվեն տեղեկատվություն և տվյալներ, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների կառավարման հատուկ մարտահրավերներ, որոնց հետ բախվում են հայաստանյան ընկերությունները, և նրանց կառաջարկվի լուծումներ ներկայացնել՝ հիմնվելով երեք ուղու վրա:
1․ Տնտեսական և բիզնեսի կառավարման վրա հիմնված լուծում (գործողության եղանակներ, բիզնես գործընթացներ, վաճառողների հետ հարաբերությունների կառավարում և այլն)
2․ Տեղեկատվական համակարգի վրա հիմնված լուծում (բջջային հավելվածներ, համակարգեր, կայքեր, ծրագրեր և այլն)
3․ Տվյալների վրա հիմնված լուծում (վերլուծություն, արտացոլում, տվյալների բազայի կառուցվածքներ)
Մրցակից թիմերին կառաջարկվի ներկայացնել գաղափարի ընդհանուր ուրվագիծը, որը
– հստակ ցույց է տալիս խնդրի ըմբռնումը,
– նկարագրում է, թե ինչպես է լուծումը վերաբերում ապրանքանյութական պաշարների մարտահրավերին,
– արտադրանքի կամ ծառայության տեսակը, որը կարող է մշակվել թիմի առաջարկած գաղափարի հիման վրա:Այս փուլում մասնակից թիմերին կաջակցեն ՀԱՀ ուսանողները և շրջանավարտները:
Ժյուրիի կազմը բաղկացած կլինի առաջատար մասնագետներից և դասախոսներից ու հետազոտողներից, ովքեր ներգրավված են մատակարարման ցանցի խնդիրների լուծման գործում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ընկերություններում:
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։