
«Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ» միջազգային ասոցիացիայի հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ նոյեմբերի 23֊ին տեղի կունենա EEEregion8 Entrepreneurship Armenia in Antenna Palm միջոցառումը։
Միջոցառման անցկացման հատուկ վայր է ընտրվել ակադեմիկոս Պարիս Հերունու նախագծած և կառուցած եզակի ՌՕԴ-54/2.6 անտենան (Արագածոտնի մարզ, Օրգով և Տեղեր գյուղեր)։
Միջոցառումը տեխնոլոգիական ձեռնարկատիրական ստարտափ գաղափարների մրցույթ է, որի ընթացքում նախատեսված են
– խոսնակների ելույթներ ռադիոօպտիկական դիտակի մակերեսին,
– 100 մասնակիցներ և հյուրեր:
Մրցույթը փնտրում է կայուն ինժեներությամբ ոգեշնչված գաղափարներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝
– տիեզերքը,
– «խելացի» քաղաքները,
– էներգիայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերամշակումը,
– «խելացի» գյուղատնտեսությունը և այլն։
Նախաձեռնության հիմնական նպատակն է ամրապնդել երիտասարդ ձեռներեցների գիտելիքները և հնարավորություն տալ նոր համագործակցությունների ստեղծման՝ կապ հաստատելով տարբեր ներդրողների և շահագրգիռ անձանց հետ, նաև՝ հովանավորելով նրանց մասնակցությունը տարբեր գագաթնաժողովներին (#Summit) և ձեռնարկատիրական նմանատիպ այլ մրցույթներին և միջոցառումներին։
Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 18֊ը ներառյալ։ Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։