Նոյեմբերի 22-ին 18։00-ին Best Western Plus Congress հյուրանոցում տեղի կունենա հերթական PechaKucha հանդիպումը։ 38-րդ միջոցառման թեման է “Ապագայի հմտությունները”։
Մշտապես փոփոխվող աշխատաշուկայում պետք է ուշադիր լինել՝ հասկանալու, թե ինչպիսի միտումներ կան և կարողանալ վերլուծել դրանց հետևանքները։ Դժվար է գուշակել, թե ինչ է պետք սովորել այսօր, որ վաղը պահանջված լինել գործատուների կողմից, կամ միգուցե պետք չէ գուշակել ու հարմարվել, և հնարավոր է սիրած զբաղմունքը/հոբբին դարձնել եկամուտի աղբյուր։
Պեչակուչայի ընթացքում դուք կբացահայտեք, թե որ հմտությունները կարող են օգնել մրցակից աշխատուժ լինել այսօրվա շուկայում և ինչպիսին կարող է լինել ապագայի աշխատաշուկան։
Միջոցառմանը լինելու են խոսնակներ տարբեր ոլորտներից, ովքեր կխոսեն ներկա կրթական պրոցեսից, ստեղծագործ մտածողությունից, տեղական և գլոբալ աշխատաշուկայից, ինչպես շփվել գործատուների հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ պարտադիր գիտելիքներից և այլ հետաքրքիր թեմաներից, օրինակ՝ ինչպես նախապատրաստվել ապագայի աշխատաշուկայի պահանջներին այսօր։
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։