«Արդյունաբերական հեղափոխության նորարարական ուղին» խորագրով 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը ԱՏՁՄ-ի կողմից կազմակերպվող կարևորագույն միջոցառումներից է, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։
Այս տարի ֆորումի հիմնական նպատակը ոլորտային քննարկումների միջոցով նորարարությունների դերի՝ որպես հիմնական շարժիչ ուժի շեշտադրումն է Հայաստանում իրականացվելիք տնտեսական հեղափոխության հայեցակարգի շրջանականերում։
Բիզնես Ինովացիոն ֆորում 2019-ին քննարկվելու է ներկայումս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվող ‹‹Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, Հայաստանի թվայնացման և ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման›› ռազմավարությունը։
Business Innovation Forum 2019-ի հիմանական թեմաներն են՝
◾ Թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը
◾ Էլեկտրոնային կառավարման համակարգեր զարգացումը
◾ Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք
◾ Գիտության և նորորարությունների ներդրումային հնարավորությունները
◾ Ռազարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակներ
Օրակարգը հասանելի է հետևյալ հղումով։
Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Միջոցառման կազմակերպիչն է Union of Advanced Technology Enterprises-UATE-ն։
Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։