«Աշխարհը դառնում է թվային, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել բոլոր մարտահրավերները»
Evocabank-ը և ISTC Foundation-ը ուրախ են ներկայացնել 4500$ մրցանակային ֆոնդ ունեցող Evocathon-Fintech Hackathon-ը, որը տեղի կունենա 2019 թ.-ի դեկտեմբերի 14-15-ին:
Դեկտեմբերի 3-ին, 18:30-ին բոլոր հետաքրքրված անձիք և թիմերը հրավիրված են մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը և ծանոթանալու Evocathon-ի մարտահրավերներին, որոնք հետևյալն են․
1. Բիոմետրիկ նույնականացման համակարգի ստեղծում (փաստաթղթերի և դեմքի նույնականացում):
2. EPAY համակարգի ստեղծում։ vPOS տերմինալների ինտեգրացիայի հեշտացված լուծում, widget-ով (embed code, iframe):
3. Payment keyboard – վճարային ստեղնաշար:
4. Windows համակարգի համար տարադրամի փոխանակման ծրագիր, որը կաշխատի մեր տերմինալներով։
5. Սմարթֆոնի միջոցով contactless վճարման լուծում POS տերմինալներով։
Մասնակիցները կստանան Evocabank-ի և ISTC-ի աջակցությունը՝ վերոնշյալ մարտահրավերներիրից որևէ մեկի վրա աշխատելու համար, մասնավորապես՝
– Մենթորների տարբեր խմբեր կլինեն մասնակիցների կողքին` հեքըթոնի ամբողջ ընթացքում աջակցելու և թիմերի հետ աշխատելու նպատակով։
– Հեքըթոնի առաջին օրվա ընթացքում կլինեն նաև թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ
Կարևոր օրեր՝
ԴԵԿ 3 – Տեղեկատվական հանդիպում | 18:30 | ISTC
ԴԵԿ 10 – Գրանցման վերջնաժամկետ
ԴԵԿ 12 – Դիմում-հայտերի վերանայում
ԴԵԿ 14 – Հեքըթոնի մեկնարկ
Ցանկանու՞մ եք մասնակցել
Հետևեք հեքևթոնի մանրամասներին այստեղ՝ tooyn.am/evoca_info
և գրանցվեք հիմա՝ tooyn.am/evocathon