Yell Extreme Park-ը, Seaside Startup Summit-ը և PARA TV-ն համատեղ մեկնարկում են նոր նախագիծ՝ Lucky Travel Startup:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն տուրիզմի ոլորտում նոր ստարտափ գաղափար կամ արդեն իսկ իրագործում են իրենց գաղափարը։
Lucky Travel Startup մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ՝
– $300 ներդրում իրենց ստարտափի համար,
– անհատական հանդիպում Yell Extreme Park-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի, Seaside Startup Summit-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանի և PARA TV-ի հիմնադիր Էլիզաբեթ Պետրոսյանի հետ,
– հնարավորություն հանդիպելու այլ պոտենցիալ ներդրողների հետ,
– մեկ օր թիմի հետ միասին անվճար անցկացնելու Apaga Resort-ում:
Մրցույթին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Գրանցվելու վերջնաժամկետն է հունվարի 15-ը: