Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
22 մագիստրոսներ կստանան ֆինանսավորում ՁԻՀ-ի և PMI Science-ի կողմից
News 20/12/2019 07:57

Դեկտեմբերի 20-ին Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կկայանա PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) կողմից արդեն 2-րդ տարին իրականացվող ծրագրի շրջանակում ԵՊՀ Տվյալագիտություն և ՀԱՊՀ Արդյունաբերական և համակարգային ինժեներություն մագիստրոսական ծրագրերի թվով 22 ուսանողներին ֆինանսավորում հատկացնելու ազդարարման միջոցառումը:

Ծրագրի հավակնորդների թիվն այս տարի 50-ն էր: Մագիստրոսական ծրագրերի ընտրված լավագույն ուսանողներից յուրաքանչյուրին հատկացված ֆինանսավորման չափը կկազմի շուրջ 600,000 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը):

Ֆինանսավորման արժանացած Ջուլիետա Թարխանյանի խոսքով, սա լուրջ խթան է՝ ոլորտում ամբողջովին ներգրավվելու և օգտակար աշխատանք իրականացնելու համար։

«Երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել գիտությամբ, նման ծրագրերը եզակի հնարավորություն են: Շատ ուրախ եմ, որ ինձ ևս ընձեռնվել է նման հնարավորություն: Սա թույլ կտա նոր ուժերով և ոգևորությամբ շարունակել ուսումս և իմ լուման ունենալ Հայաստանում գիտության զարգացման գործում»,- նշել է նա:

ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրի նպատակն է՝ պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, որոնք կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին: Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը հիմնվել է 2017թ-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) միջոցով: Երկու տարի տևողությամբ ծրագրի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում: