SmartGateVC-ն դարձել է Expper Technologies ընկերության նախասաղմնային փուլի գլխավոր ներդրողը։
Արագ զարգացող ռոբոտաշինության շուկայում ռոբոտները ավտոմատացնում և ոչնչացնում են տարբեր ոլորտները՝ արտադրությունից մինչև առաքում: Ի տարբերություն ռոբոտների, որոնք աշխատում են մարդկանցից անկախ, սոցիալական ռոբոտաշինությունը դա այնպիսի ռոբոտների արտադրությունն է, որոնք կարող են համագործակցել մարդկանց հետ և աշխատել թիմի մեջ: Այսօր ամենաշատ պահանջարկը ունեն էմոցիոնալ ինտելեկտ ունեցող, բայց միևնույն ժամանակ մատչելի տեխնոլոգիաները, որոնք կարող են ապահովել մարդու հետ ավելի խորը փոխազդեցության մակարդակը:
Expper Technologies-ը նպատակ ունի հիմնովին փոխել երեխաների առողջապահության ոլորտը` ստեղծելով արհեստական բանականության հիման վրա ուղեկից ռոբոտ, որը թույլ է տալիս ստեղծել և ադապտացնել հույզերը` հիմնված մարդու հետ փոխազդեցության վրա:
Նախօրոք պատրաստված պատասխաններին փոխարինում է դինամիկ և խելացի հույզերի գեներացիան, որի շնորհիվ շփումը դառնում է գրավիչ և բնական:
Ընկերությունն արդեն ունի երկու հաճախորդ: Բացի այդ, ներկա պահին Expper Technologies-ը անցկացնում է վճարովի պիլոտային ծրագիր Երևանի Վիգմորի բժշկական մանկաբուժական կլինիկայում (Մեծ Բրիտանիա): Շարունակվում են բանակցություններ ԱՄՆ-ի մի շարք մանկական հիվանդանոցների հետ` 2020-ին տեխնոլոգիան օգտագործելու համար:
«Ներդրողները, ովքեր աջակցում էին մեզ, միշտ հավատում էին մեր մեջ: Մենք սկսել ենք որպես ռոբոտային ընկերություն սպասարկման ոլորտում, իսկ հիմա հայտնվել ենք երեխաների խնամքի հսկայական շուկայում», – կիսվել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Խաչիկյանը:
«Մենք շատ հպարտ ենք աջակցել մի ընկերության, որը սպառողական ռոբոտաշինության պիոներ է առողջապահության ոլորտում և ակնկալում է հսկայական աճ այս ոլորտում», – նշում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:
«SmartGateVC-ում մենք աջակցում ենք այն ակնառու թիմերին, որոնք կերտում են մեր ապագան: Expper թիմն ամենաաշխատասեր թիմերից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ: Ոչ ոք չի ցանկանում այսպիսի թիմ բաց թողնել», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը:
Նշենք, որ բացի SmartGateVC-ից, այս փուլում ներդրումներ են կատարել մի շարք այլ հրեշտակ ներդրողներ Հայաստանից և ԱՄՆ-ից: