«Հզորացնելով գիտությունը» (Empowering Science) ծրագիրը` նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար, որն իրականացվել է Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի (AITC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ, հաջողությամբ մոտեցավ իր ավարտին։
Դեկտեմբերին Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում (AITC) կայացավ «Հզորացնելով գիտությունը» ծրագրի մասնակիցներին վկայագրերի հանձնման արարողությունը, որին ներկա գտնվեցին AITC-ի ղեկավար Էմիլիա Հարությունյանը, EIF-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և PMI Science-ի ներկայացուցիչ Մարիամ Դավթյանը։
Արդյունքում, ծրագրի շրջանակներում 200-ից ավել դիմորդներից 104-ը հնարավորություն ունեցան ներգրավվել ծրագրում և մասնակցել մասնագիտացված դասընթացներին։
– Python տվյալագիտության համար
– LINUX-ի հիմունքներ
– GROMACS մոլեկուլային մոդելավորում
– R ծրագրավորում
– Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում
– Նախագծերի գործնական կառավարում
Միջոցառման ընթացքում իր խոսքով հանդես եկավ Բագրատ Ենգիբարյանը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) տնօրենը, և նշեց Հայաստանում գիտության և տեխնոլոգիայի զարգացման կարևորության մասին «Հզորացնելով գիտությունը» (Empowering Science) ծրագրի շնորհիվ, ինչպես նաև մասնակիցների գիտելիքների ու հմտությունների ձեռքբերոման մասին`Հայաստանում իրենց հետագա հաջող աշխատանքի համար: