Թումո լաբորատորիաները սկսում է նոր նախագծին: Osensus Armenia ընկերության հետ համագործակցության շնորհիվ արդեն փետրվարին ուսանողները աշխատելու են հսկայական 3D սկաներով: 3DFascination-ը օբյեկտների 3D գունավոր և ճշգրիտ սկանավորման ավտոմատ կառավարման համակարգ է, որը կիրառվում է աշխարհի 20-ից ավելի երկրներում:
4-ամսյա կուրսի ընթացքում ուսանողները, օգտագործելով ծրագրավորման լեզուների իրենց հմտությունները, կիրականացնեն 3D մոդելների ավտոմատացված rigging և անիմացիա:
Դասընթացին մասնակցելու համար կարող է դիմել 18 տարեկանը լրացած համալսարանական յուրաքանչյուր ուսանող կամ երիտասարդ պրոֆեսիոնալ: Գրանցվել կարելի է հետևյալ հղումով։ Նշենք, որ դիմելու վերջնաժամկետն է հունվարի 26-ը։
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: