ՀՀ ԲՏԱ նախարարությունը փնտրում է նոր աշխատակցի միանալու իրենց թիմին։ Այդ մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում։
Նախարարության մամուլի քարտուղարի նկատմամբ սպասելիքները հետևյալն են․
– Ղեկավարել և զարգացնել նախարարության հանրության հետ կապերի թիմը,
– Ապահովել նախարարության աշխատանքի թափանցիկությանը և հաշվետվողականությանը,
– Նախարարության տեսլականը և ծրագրերը ներկայացնել հանրությանը և գործընկերներին,
– Տեղական և միջազգային մամուլի հետ արդյունավետ շփում ապահովել։ Անգլերեն և ռուսերեն լեզուներին գերազանց տիրապետելը պարտադիր է,
– Պրոկտիվ համագործակցել նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների շահառուների հետ,
– Ստեղծել հստակ ռազմավարություն և գործիքակազմ՝ վերոհիշյալ աշխատանքն իրականացնելու համար։
Հաստիքին դիմելու համար կարող եք ձեր տեսլականը և մոտեցումները սլայդերի տեսքով (5-7 սլայդ) ուղարկել [email protected] կայքին։ Նաև նամակում հարկավոր է կցել ինքնակենսագրականը։
Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 30-ը։