Starthub Blitz հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք Dzook ստարտափի համադիմնադիր Աբել Ղազինյանի հետ։
– Մի փոքր պատմեք ձեր ստարտափի մասին։
– Մենք ստեղծում ենք հավելված, որը դիմանկարները վերափոխում է իլյուստրացիաների՝ օգտագործելով արհեստական բանականությունը։
– Ինչպե՞ս միտք հղացավ այսպիսի հավելված ստեղծել։
– Մեր թիմը 2 տարի ձեռքով դիմանկարների իլյուստրացիաներ էր նկարում և վաճառում դրանք։ Այդ գործընթացը շատ դանդաղ ու ժամանակատար էր։ Ամեն նկարի վրա ծախսվում էր մոտ 2-2․5 ժամ։ Հավաքելով մեծ տվյալների բազա՝ մենք որոշեցինք սովորեցնել արհեստական բանականությանը աշխատել մեր փոխարեն։
– Ի՞նչ հաջողության եք հասել։
– 2019-ին մասնակցել ենք Sevan Startup Summit-ին և շահել լավագույն արհեստական բանականության լուծում մրցանակը։
– Ի՞նչ պլաններ ունեք։
– Նախատեսում ենք առաջիկայում ունենալ բոլորին հասանելի հավելված։
– Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա ստարտափերներին։
– Խորհուրդ կտամ մասնակցել տարբեր մրցույթների և աքսելերացիոն ծրագրերի, որոնք ճիշտ ուղու վրա կդնեն ստարտափները, կօգնեն մշակել գաղափարները և կկիսվեն իրենց փորձով։
– Իսկ դուք ի՞նչ ճանապարհ եք անցել։
– Սկսել ենք Armenia Startup Academy-ից, այնուհետև ունեցել ենք Demo Day Ամերիկյան համալսարանում։ Դրանից հետո մասնակցել ենք Sevan Startup Summit-ին, որտեղ նույնպես ներկայացրել ենք մեր ստարտափը։ Աշնանը մասնակցել ենք HIVE կոնֆերանսին և ունեցել Demo Day:
– Ո՞րն է ստարտափի գլխավոր բաղադրիչը։
– Թիմը։
– Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ստարտափին։
– Գրեթե մեկ տարի է ազատ ժամանակս նվիրում եմ այս նախագծին։
– Ի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում ստարտափով զբաղվելիս։
– Հայ հաջողակ ստարտափերները։