News
06/02/2020 13:43
Փետրվարի 7-ին, 18։30-ին, Ամերիկյան համալսարանում տեղի կունենա Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ինկուբացիոն ծրագրի շրջանավարտների դեմո օրը։
«EPIC-ի աշնանային ծրագրի ստարտափ թիմերը ելույթ կունենան շահագրգիռ ներդրողների, ձեռնարկատերերի, ընկերների և ՀԱՀ-ի համայնքի առջև», -հայտնում են Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնից։
Մուտքն ազատ է, բայց միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախորոք գրանցվել։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Եթե չեք կարող ներկա գտնվել միջոցառմանը, ապա կարող եք դիտել դրա ուղիղ եթերը անցնելով հետևյալ հղումով։