News
07/02/2020 15:12
Փետրվարի 13-ին 19:00-ին Զիլ Ակադեմիայում տեղի կունենա քվանտային համակարգիչների ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպումը։
Դրա ընթացքում մասնակիցները կարող են տեղեկություն ստանալ բովանդակության, թեմաների, դասընթացի էֆեկտիվության ու դասընթացավարների մասին:
Նրանք նաև կծանոթանան Զիլ Ակադեմիայի մեթոդաբանությանը, սովորելու առավելություններին, զեղչային համակարգին և կհասկանան քվանտային հաշվարկումների կիրառությունն ու կարևորությունը Հայաստանում և աշխարհում:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։ Իսկ դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։