The Crowdfunding Formula-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է Growth Formula ծրագրի մեկնարկի մասին։
«TCF-ը (The Crowdfunding Formula TCF Armenia) աշխարհի թոփ 3 մարքեթինգային կազմակերպություններից մեկն ենք քրաուդֆանդինգի ոլորտում: Ամբողջ աշխարհից մեզ դիմում եմ մարքեթինգային արշավների կազմակերպման համար` Սիլիկոնյան Հովտից մինչև Կորեա:
Մեր թիմն աշխարհի ամենաուժեղ թիմն է ու մենք միլիոն դոլարանոց արշավներ ենք անում:
Աշխարհում բացարձակ առաջատարը դառնալու համար մեզ պետք են շատ մեծ մտածող ու շատ արագ աճող նոր թիմակիցներ: Լավագույններին գտնելու նպատակով սկսել ենք Growth Formula ծրագիրը, որը 3 ամիս տևող պրակտիկ ծրագիր է:
Growth Formula-ին մասնակցելու ընթացքում դուք կլինեք մեր նախագծերի կիզակետերում, կսովորեք ամենաառաջադեմ ռազմավարությունները կիրառել ու ամենաառաջադեմ գործիքներով միլիոնավոր դոլարներ բարձրացնել ամբողջ աշխարհից:
Growth Formula-ի ավարտին լավագույն արդյուք գրանցած մասնակիցներին կհրավիրենք միանալ մեր չեմպիոն թիմին»,- կիսվել է Գևորգը:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։