Փետրվարի 21-ին FAST հիմնադրամում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ցանցի» (STAN) կողմից կազմակերպվող pitching-ների հերթական փուլը։
STAN-ը ճանաչված մասնագետների խումբ է, ովքեր միացել են հայաստանյան ստարտափներում ներդրումներ կատարելու նպատակով։ Ներդրումները կատարվում են այն ստարտափներում, որոնք ընդգրկված են գիտություն և տեխնոլոգիաների նորարարություն ոլորտներում։
Կարող են դիմել այն ստարտափները, որոնք գործունեություն են իրականացնում հետևյալ ոլորտներում՝
– կենսատեխնոլոգիա,
– էլեկտրոնիկա / գործիքավորում
– նանոտեխնոլոգիա,
– ռոբոտաշինություն,
– կիսահաղորդիչներ,
– ծրագրային ապահովում և այլն։
Ելույթներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև փետրվարի 16-ը հետևյալ հղումով։ Իսկ STAN-ի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել այստեղ։