Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
EPIC-ի յոթ ստարտափներ ներկայցրեցին իրենց պրոյետները դեմո օրվա ընթացքում
News 19/02/2020 12:54

Փետրվարի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) անցկացրեց իր ինկուբացիոն ծրագրի հերթական դեմո օրը։ 

Դեմո օրվա ընթացքում ստարտափները հնարավորություն ստացան իրենց բիզնեսը ներկայացնել ներդրողներին, մենթորներին, աքսելերատորներին, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, շրջանավարտներին և աջակիցներին: Միջոցառումը նաև տեղի էր ունենում ուղիղ եթերում:

2019 թվականի աշնանային փուլի մասնակիցները գրանցվել էին EPIC ինկուբատորի ծրագրին 2019 թվականի հոկտեմբերին: Ծրագիրը բաղկացած էր ինտենսիվ սեմինարներից, մենթորների և խորհրդատուների հետ անհատական հանդիպումներից, ինչպես նաև տեղական և միջազգային ձեռներեցների դասախոսություններից: Ծրագիրն ավարտելուց հետո թիմերը սկսեցին կառուցել իրենց գաղափարների բիզնես մոդելները:

Ինկուբատորի դեմո օրվան իրենց ստարտափները ներկայացրեցին յոթ թիմեր։

EatUp-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց կառավարել իրենց սննդակարգը՝ օգնելով նրանց կատարել ավելի լավ սննդի անհատականացված ընտրություն:

UniQ-ը հարթակ է, որը կապում է սոցիալական ցանցերի և փոքր բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչներին հեղինակների հետ, որոնք տեքստեր են տրամադրում սոցիալական ցանցերում  հրապարակումների համար:

TutWiser-ը երկկողմանի հարթակ է, որը միավորում է ուսանողներին և ուսուցիչներին:

LearnY-ը առաջարկում է կիրառական կրթական խաղային լուծումներ`ուսուցման բարելավման համար:

AI Language Wiz-ը լեզուներ ուսուցանող բջջային հավելված է, արհեստական բանականությամբ վերահսկվող անիմացիոն ավատարով, որը հանդես է գալիս որպես դասախոս:

Feedle-ը ավտոմատ կենդանիների կերակրման համակարգ է, որն օգտագործում է IoT տեխնոլոգիան թարմ սնունդ և ջուր ապահովելու համար, ինչպես նաև վերահսկում է կենդանիների առողջությունը՝ հիմնված նրանց ուտելու սովորությունների վրա:

Salon-ը կոսմետիկ ծառայությունների առցանց ամրագրման հավելված է:

Նրանից հետո, երբ ստարտափները պատմեցին իրենց ստարտափների մասին, թիմերը հնարավորություն ունեցան շփվել դեմո օրվա հյուրերի հետ և պատասխանեցին հետաքրքրված ներդրողների և ձեռնարկատերերի հարցերին: