Փետրվարի 27-ին, 19:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (308E PAB) տեղի կունենա «What can we learn from decompiling Kotlin generated classes» թեմայով դասախոսությունը։ Միջոցառումը անցկացնում են Webb Fontaine Armenia ընկերությունը և ՀԱՀ-ի Akian College of Science and Engineering։
Kotlin-ը գնալով ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր վրա և տարածվում։ Բայց ի՞նչ է այն իրականում անում։
Դասախոսության ընթացքում մասնակիցները կպարզեն դա, ծանոթանալով Kotlin-ին և նրա գեներացված կլասսերին:
Սեմինարը կվարի Webb Fontaine Armenia-ի թիմ լիդ և տեխնոլոգիաների էնտուզիաստ Արսեն Բաբախանյանը, ով ներկա պահին աշխատում է վճարային լուծումների ստեղծման վրա:
Միջոցառման մուտքն ազատ է, բայց տեղերը սահմանափակ են։ Դասախոսությանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։