Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Playrix ընկերությունը ձեռք բերեց հայկական խաղերի ստեղծման Plexonic ստուդիան
News 05/03/2020 17:59

Free-to-play խաղեր ստեղծող Playrix ընկերությունը ձեռք բերեց հայկական կազուալ խաղերի Plexonic ստուդիան` չբացահայտված գումարով:

Plexonic-ը հիմնադրվել է 2008 թվականին և աշխատել է 60 կազուալ խաղի վրա, որոնցից ամենահայտնիներն են Panda Jam-ը, Pet Savers-ը և Stretch-ը:

Ստուդիան վերանվանվեց Playrix Armenia, և Plexonic-ի գլխավոր տնօրեն և այն կղեկավարի հիմնադիր Գևորգ Սարգսյանը:

«Playrix-ի ընտանիքին միանալը կարևոր իրադարձություն է Plexonic-ի համար», – ասաց Սարգսյանը:

«Մենք վստահ ենք, որ Playrix-ի միջոցով մենք մեր հաջողությունները կբարձրացնենք ամբողջովին մի նոր մակարդակի վրա: Որպես Հայաստանի մոբայլ խաղերի խոշորագույն ստուդիաներից մեկը, մենք շատ ուրախ ենք նոր հեռանկարներ բացելու տեղական խաղային ոլորտի համար՝ այս անգամ Playrix-ի հսկայական մասշտաբի և հնարավորությունների միջոցով»:

Playrix-ի համահիմնադիր Դմիտրի Բուխմանն ավելացրեց. «Plexonic-ի տաղանդավոր թիմի հետ միասին մենք ընդլայնելու ենք անձնակազմի հավաքագրման մեր ջանքերը, ներգրավելու ենք շուկայում լավագույն տաղանդները և ստեղծելու ենք բարձրորակ մոբայլ խաղեր։ Playrix Armenia-ն արդեն տարածաշրջանում խաղային խոշորագույն ընկերությունը դառնալու ճանապարհին է»:

Սա Playrix-ի կողմից արված երկրորդ գնումն է վերջին ամիսների ընթացքում այն բանից հետո, երբ ընկերությունը դեկտեմբերին ձեռք է բերել սերբական խաղային Eipix Entertainment ստուդիան:

Playrix-ի Gardenscapes փազլ խաղի ընդհանուր եկամուտը վերջերս հասել է 1,5 միլիարդ դոլարի 2016 թվականի օգոստոսից` գործարկման պահից սկսաց: