News
20/03/2020 09:11
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ԻԿՄ ֆակուլտետի ՈւԳԸ-ն սկսում է անցկացնել սպորտային ծրագրավորման առցանց մրցույթներ։ Առաջին մրցույթը տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 15:00-ին և կտևի 150 րոպե։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով, որտեղ մանրամասն ներկայացված են կայքում գրացվելու և մրցույթին հասանելիություն ստանալու քայլերը։
Մրցույթը կրում է ժամանցային բնույթ, ուստի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։