Այսօր 19։00-ին տեղի կունենա օնլայն վեբինար, բոլոր նրանց համար ովքեր ունեն բիզնես, որն այս պահին կրում է վնասներ կորոնավիրուսի պատճառով։
Այս վեբինարը կօգնի, եթե ձեզ մոտ աշխատանքները տնից դարձել են անկառավարելի, անվերահսկելի և որոշ դեպքերում անհնար , դուք ունեք հաղորդակցման, ֆայլերի փոխանակման, քննարկումների, ընդհանրացված բազայի և հաճախորդների հետ շփման խնդիր։
Վեբինարի ժամանակ կքննարկվեն հետևյալ թեմաները․
– Օնլայն հարթակում առաջադրանքների ավտմատացման արդյունավետությունը բիզնեսում,
– Փաստաթղթաշրջանառության արդյունավետությունը բիզնեսում,
– Ներքին նամակագրության և խմբային զանգերի արդյունավետությունը բիզնեսում
– Հաճախորդների և նրանց հետ կատարվող գործարքների ընդհանրացված բազայի արդյունավետությունը բիզնեսում
– Աշխատանքային գրաֆիկների կառավարման համակարգի արդյունավետությունը բիզնեսում,
– Մարքեթինգային գործիքների համախմբման արդյունավետությունը բիզնեսում։
Վեբինարը բոլոր նրանց համար է, ովքեր ունեն բիզնես հետևյալ ոլորտներում․
– Մարքեթինգային ընկերություններ,
– Հաշվապահական և ֆինանսական ընկերություններ,
– Ուսումնական կենտրոններ,
– Խորհրդատվական ընկերություններ,
– IT ոլորտի ընկերություններ,
– Տեղեկատվական և զանգերի կենտրոններ,
– Փաստաբանական ընկերություններ,
– Տրանսպորտային ընկերություններ,
– Ինժիներական և դիզայներական ընկերություններ,
– ՄՌԿ (HR) ընկերություններ,
– B2B վաճառքներով զբաղվող ընկերություններ և բոլոր այն ընկերությունները ովքեր ունեն գրասենյակային աշխատանքներ իրականացնող աշխատակիցներ։
Վեբինարը կվարի B2B Development-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Օվոյանը։
Վեբինարը կանցկացվի B2B Development-ի Youtube-յան ալիքով, հետևյալ հղումով։