Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ովքե՞ր են FAST-ի դրամաշնորհառուները
News 26/03/2020 12:45

Այս հոդվածում մենք միասին հավաքել ենք FAST-ի «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» ծրագրի 22 դրամաշնորհառուներից 4-ին, ինչով են նրանք զբաղվում և ինչ հնարավորություններ է նրանց այն ընձեռել։

Ջոն Աննանդը ներկայացնում է Գլազգոյի համալսարանը (Միացյալ Թագավորություն): Ծրագրի շրջանակում Ջոնը ֆիզիկայի (կամ ֆիզիկական հետազոտությունների) սարքավորումների և կենսաբժշկական նկարահանման ոլորտներում հետազոտություն է իրականացրել Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)։

«Դրամաշնորհն ինձ հնարավորություն է ընձեռել ծավալուն խորհրդատվություն անցկացնել հայ գործընկերների հետ հետազոտության և զարգացման (R&D) ոլորտի առաջընթացի, ինչպես նաև այդ գործընթացում գործնական մասնակցության վերաբերյալ: Այցելության ընթացքում ինձ միացել են նաև գործընկերներս ու նրանց փորձն ու ոգևորությունը անգնահատելի կլինեն ծրագրի հետագա հաջողությունների համար», – նշում է Ջոնը։

Արմեն Ալլահվերդյանը ներկայացնում է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)։ Ծրագրի շրջանակում Արմենը թերմոդինամիկայի ոլորտում հետազոտություն է իրականացրել École normale supérieure-ում (Ֆրանսիա)։

«Ճամփորդական դրամաշնորհային ծրագրի շնորհիվ ես արձանագրել եմ կարևոր գիտական նվաճումներ, որոնք կարող եմ համարել իմ կարիերայի ամենակարևոր արդյունքներից», – նշում է Արմենը։

Անի Պալոյանը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը։ Ծրագրի շրջանակում Անին կենսատեխնոլոգիայի ոլորտում հետազոտություն է իրականացրել Համբուրգի տեխնոլոգիական համալսարանում և Նյուքասլ համալսարանում։

«Ծրագիրը կարիերան զարգացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում հատկապես երիտասարդ հետազոտողներին։ Ես հավատում եմ, որ ծրագրի շրջանակում իմ ստեղծած պրոֆեսիոնալ ցանցի շնորհիվ կդառնամ հետազոտական խմբի ղեկավար մանրէաբանական կենսատեխնոլոգիայի ոլորտում և կկարողանամ Հայաստանում զարգացնել կենսատնտեսությունը», – նշում է Անին։

Անահիտ Հովհաննիսյանը ներկայացնում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Ծրագրի շրջանակում Անահիտն իր հետազոտությունն իրականացրել է Քեմբրիջի համալսարանում։

«Ինձ համար հիանալի հնարավորություն էր հայերի գենետիկական պատմության և բնակչության կառուցվածքի մասին հետազոտություն իրականացնել առաջատար համալսարաններից մեկում։ Ծրագրի արդյունքները կարող են կարևոր հիմք հանդիսանալ հայերի բժշկական և գենետիկական հետագա ուսումնասիրությունների համար», – նշում է Անահիտը։