Մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» առցանց վեբինարը
Համախմբելով հանրային առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների աշխարհի փորձագետներին և պետական գործիչներին՝ կարելի է խթանել բաց և անկեղծ երկխոսություն՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը, ձևավորելու փոխվստահության միջավայր, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարվի վախի մթնոլորտը և արդյունավետ լուծումներ գտնվեն այս համաշխարհային մարտահրավերի դեմ:
Բանախոսներ
– պրոֆեսոր Նուբար Աֆեյան, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, խորհրդի անդամ
– լորդ Արա Դարզի, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդի անդամ
– Ռուբեն Վարդանյան Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, խորհդրի անդամ
– Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար
– Անդրե Անդոնիան, McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ։