«Դասավանդի ́ր, Հայաստան»-ը առաջնորդական հմտությունների զարգացման ուղղվածությամբ կազմակերպություն է, որի նպատակը կրթության միջոցով սոցիալական փոփոխություններ բերելն է: Այդ նպատակի իրագործման համար նրանց հարկավոր են նորարար մասնագետներ, որոնց ստեղծագործ գաղափարների շնորհիվ Հայաստանի գյուղական համայնքների աշակերտների համար կբացվեն նոր հնարավորություններ։
«Դասավանդի ́ր, Հայաստան» հիմնադրամը համագործակցում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ՝ մարզերի աշակերտներին նորարարությունների ինկուբատորների գործարկման գործընթացում աջակելու նպատակով: Դառնալով «Ստարտափ Արմենիա»-ի ծրագրի մասնակից և «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ՝ յուրաքանչյուր մասնակից ստանձնում է ուսուցչության երկամյա առաքելություն որևէ գյուղական համայնքում: Այդ ընթացքում նա կօգնի աշակերտներին սկսել իրենց սեփական նախաձեռնությունը՝ «Ստարտափ ակումբներ» ծրագրի միջոցով:
Յուրաքանչյուր տարի` կախված տեղակայման համայնքից, «Դասավանդի ́ր, Հայաստան»-ի կողմից մասնակիցը կստանա ամսական կրթաթոշակ՝ 130.000+ ՀՀ դրամի չափով, ինչպես նաև ամսական լրացուցիչ 60.000+ ՀՀ դրամ՝ «Ստարտափ Արմենիա»-ի կողմից, կախված դասաժամերից՝ ի լրումն տեղակայման դպրոցից ստացվող աշխատավարձի, որտեղ դասավանդելու է:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։