News
01/04/2020 10:13
Ապրիլի 3-ին 17։00-ին ArDesk-ը կանցկացնի Fusion 360 վեբինարը։
Նիդեռլանդներից PD&M խորհրդատու՝ Անթալ Հասելարը, կվարի օնլայն դասընթաց FUSION 360 ծրագրային ապահովման, նրա գործիքակազմի, օգտագործման նպատակների և առանձնահատկությունների վերաբերյալ։
Վեբինարին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։
Fusion 360 ծրագրային ապահովումը CAD, CAM և CAE ինտեգրմամբ գործիքակազմ է։
Fusion 360-ը համատեղում է արդյունաբերական և մեքենաշինական նախագծում, մոդելավորում, համագործակցություն և արտադրություն՝ ամբողջացնելով իր մեջ գաղափարից մինչ արտադրանք գործիքակազմը:
Այս ծրագրի շնորհիվ արտադրանքի մշակման ամբողջ գործընթացը տեղի է ունենում մեկ հարթակում․
– 3D նախագծում,
– Մոդելավորում,
– Գեներացնող նախագծում,
– Փաստաթղթավորում,
– Համագործակցություն,
– Արտադրություն։