Թումո լաբորատորիաները հրավիրում է բոլոր հետաքրքրվողներին մասնակցելու «IoT սենսորային ինտեգրացիաներ» անվճար նախագծին, որն անցկացվելու է TeamViewer Armenia-ի հետ համատեղ և European Union in Armenia-ի աջակցությամբ։ Ծրագիրը տևելու է 4 ամիս: Այս ընթացքում դուք հնարավորություն կունենաք՝
– ծանոթանալու մի շարք սենսորների հետ և API-ների օգնությամբ ինտեգրելու դրանք հեռուստատեսային IoT պլատֆորմի մեջ,
– ստեղծելու ծրագիր, որը սենսորներից տվյալներ վերցնելու և դրանք վիզուալացնելու հնարավորություն կունենա։
Մասնակցության համար հարկավոր է՝
– Պարտադիր ծանոթ լինել JavaScript, ReactJS, C++, Python, Shell ծրագրավորման լեզուներից որևէ մեկին,
– լինել 18 տարեկան և բարձր։
Այլ ծրագրավորման լեզուների իմացությունը խրախուսվում է։
Գրանցման վերջնաժաամկետն է ապրիլի 21-ը։ Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։