Քանի որ COVID-19-ը շարունակում է ամբողջ աշխարհով մեկ խուճապ տարածել իր միկրոբների հետ միասին և, կարծես, հրաժարվում է կամավոր կերպով հանձնվելուց, IBM-ն ընդլայնում է իր Global Challenge-ի կոչը։ Այս տարի ծրագիրը նվիրվում է COVID-19-ի դեմ ստեղծարար և ինովացիոն լուծումներ մշակելուն:
Այսպիսով, IBM-ը Clinton Global Initiative համալսարանի հետ համագործակցության արդյունքում մարտահրավեր է նետում երիտասարդ նորարարներին, կիրառելու իրենց գիտելիքները և տաղանդները աշխարհին օգնելու ընդմիշտ ազատվել կորոնավիրուսից:
Մարտահրավերը ներառում է՝
– Հաղթել COVID19-ը միավորվելով աշխարհում տարբեր համայնքների հետ, օգտագործելով ամպային բաց կոդով տեխնոլոգիաներ։ Ապահովել նորարարական լուծումներ, որոնք կարող են ապահովել ճգնաժամային հաղորդակցություն, հեռավոր կրթություն և համայնքային համագործակցություն:
– Հաղթել կլիմայական փոփոխությունները նորագույն տեխնոլոգիաներով։ Դրանց օգնությամբ ապահովել էներգիայի և ջրի կայունությունը և այլն:
Բացի միլիոնավոր մարդկանց օգնելուց հաղթողների գաղափարները հնարավորություն կունենան շահել 200.000$-ի դրամական պարգև։
Ավելի քան 45000 երիտասարդներ 146 երկրներից դիմել են ծրագրին։
Գրանցման վերջնաժամկետն է՝ ապրիլի 27-ը։ Դա կարող եք անել հետևյալ հղումով։