«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ հայկական ստարտափ էկոհամակարգը բացառիկ հնարավորություն կունենա տեսակապի միջոցով զրուցելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում հաճախ են շրջանառվում այս հարցերը․
– Արդյո՞ք կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում ստարտափների համար։
– Ի՞նչ նոր խնդիրներ են առաջ գալիս, որոնք կարիք կունենան ստարտափային լուծումների։
– Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է անեն ստարտափները սպասվող նոր աշխարհում մրցունակ լինելու համար։
– Ինչպիսի՞ն կլինի կյանքը կորոնավիրուսից հետո։ Արդյո՞ք օֆլայն կյանքի որոշակի դրվագներ կդառնան առցանց։
Այս հարցերին պատասխան ստանալու համար կարող եք միանալ զրույցին հինգշաբթի երեկոյան՝ ապրիլի 30-ին, ժամը 17:00։ Առցանց զրույցին միանալու համար հարկավոր է նախապես գրանցվել այս հղումով։
Ցանկության դեպքում կարող եք նախապես ուղարկել ձեր հարցերը։ Զրույցի լեզուն՝ հայերենն է։