Ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «COVID-19-ի հետևանքով արդյունաբերության ու նորարարության վերաիմաստավորումը» թեմայով առցանց վեբինար:
Բանախոսներ՝
– Սանդիագա Սալահուդդին Ունո, բիզնեսմեն և քաղաքական գործիչ, Ինդոնեզիա,
– Գաբրիել Գաուտի, Total ընկերության ածխածնի չեզոքացման բիզնեսի գծով ավագ փոխնախագահ, Ֆրանսիա,
– Արմեն Օրուջյան, FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Հայաստան:
Այս տագնապալի ժամանակներում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, մեկնարկել է COVID-19 պանդեմիայի թեմայով տեղեկատվական վեբինարների շարք՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը և դրանց անդրադարձը հասարակության վրա։
Քննարկման լեզուն անգլերենն է։ Քննարկմանը կարող եք միանալ գրանցվելով հետևյալ հղումով կամ հետևելով FAST-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերին։
Եթե ունեք հարցեր բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] էլեկտրոնային հասցեին։