Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկում է Վլադիմիր Եղիազարյանի անվան համահայկական բաց ծրագրավորման մրցույթը
News 13/05/2020 11:00

Մեկնարկում է Վլադիմիր Եղիազարյանի անվան համահայկական բաց ծրագրավորման մրցույթը: Այն տեղի կունենա առցանց մայիսի 24-ին 12:00-17:00:

Այն կազմակերպել են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

Ստեղծված համավարակի պայմաններում, երբ մասսայաբար չեղարկվում կամ հետաձգվում են պաշտոնական մրցույթները, միջոցառման նպատակն է մեկ առցանց հարթակում հավաքել բոլոր սերունդների հայ ծրագրավորողներին: Հրավիրվում են բոլորը, սկսած ներկայիս ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողները: Առանձնապես ցանկալի է մասնակիցների մեջ տեսնել նրանց, ովքեր տարբեր տարիների մասնակցել են հանրապետական ու միջազգային մրցույթների: Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ երբեմն կենթադրեն ծրագրավորման այլ հմտությունների տիրապետում (ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում):

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Հաղթողները կստանան մրցանակներ և առաջին 30 թիմերը կհրավիրվեն աշնանը Հայ-Ռուսական համալսարանում անցկացվելիք (onsite) մրցույթին։

Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ (կամ մասնակցել անհատական թիմով) և գրանցվել հետևյալ հղումով։

Գրանցված թիմերը կստանան մասնակցության համար անհրաժեշտ այլ մանրամասները (login, password, …) մրցույթին նախորդող շաբաթվա ընթացքում։