Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը
News 20/05/2020 14:14

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա:

Մասնավորապես, ներկայացված են հիմնական ընդհանուր տնտեսական արդյունքները, էթիկայի կանոններին համապատասխանությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընկերությունների կողմից կատարած սոցիալական ներդրումները:

Որպես խոշոր միջազգային ընկերություն, ՎԵՈՆ-ն իր նպատակն է համարում աշխատել ՄԱԿ-ի կայուն զարգացման հիմնական չորս նպատակների (Sustainable Development Goals) ուղղությամբ, այդ թվում` որակյալ կրթության (թվային գրագիտության) և արտադրության ու նորարարության (ստարտափ էկոհամակարգի զարգացում):

Հայաստանը հաշվետվության մեջ ներկայացված է մասնավորապես իր թվային գրագիտությանն ուղղված՝ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» նախագծով, որն 2019 թ-ին իրականացվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզերի 100 դպրոցականներ երկրի առաջատար փորձագետների օգնությամբ սովորել են օգտվել թվային տարբեր գործիքներից իրենց ամենօրյա ուսումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Մենք ուրախ ու հպարտ ենք լինել ՎԵՈՆ խմբի լիիրավ անդամ և լիովին կիսում ենք խմբի  մոտեցումը սոցիալական պատասխանատվությանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում Beeline-ի կողմից իրականացվող հրաշալի նախագծերը կօգնեն մեր երիտասարդներին տիրապետել ժամանակակից թվային գործիքներին, ստեղծել իրենց սեփական ապագան և թողնել իրենց հետքը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հետևելով խմբի քաղաքականությանը, Հայաստանում Beeline-ն անցած տարվա ընթացքում իրականացրել է թվային գրագիտությանն ուղղված նախագծեր Թումո կենտրոնի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ, ինչպես նաև ստարտափների աջակցության ծրագրեր, որոնց թվում են Սևան  ստարտափ սամմիթը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ, StartHub հարթակը՝ Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ, Beeline ստարտափ ինկուբատորը՝ BANA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ցանցի հետ և Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ:

Հաշվետվության հետ ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում: