Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են 6-ամսյա “Python ծրագրավորում և Ալգորիթմների տեսություն” բազային դասընթաց։
Ուսուցանվելու է`
Python ծրագրավորման լեզուն, որն ունի պարզ կառուցվածք, հեշտ է յուրացվում և կիրառվում է շատ արդի ՏՏ ուղղություններում: Դրանցից են` արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, տվյալագիտություն:
Նշված դասընթացը հաջողությամբ ավարտողները հնարավորություն կստանան մասնակցելու «Մեքենայական ուսուցում», «Տվյալագիտություն», «Արհեստական բանականություն» խորացված դասընթացներին։
Դասընթացի նդհանուր տևողությունն է 6 ամիս։ Շաբաթական դասերի քանակն է՝ 4։
Ուսման ամսական վճարը կկազմի 7․000 դրամ։
Դասընթացին կարող են մասնակցել 14 տարեկան և բարձր անձինք։
Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 4-ը։ Դասընթացը կմեկնարկի հունիսի 8-ին։ Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել կից հայտաձևով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (Գայի 1փ․, 3-րդ հարկ, 309 սենյակ)։