Արդեն երրորդ տարին անընդմեջ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անց են կացվում «Yandex ծրագրավորման դպրոց»-ի դասընթացները։
Ծրագրավորման դպրոցը Yandex-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) համատեղ կրթական ծրագիրն է` նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագրի նպատակն է ուղղորդել դպրոցականներին ծրագրավորման ոլորտ, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև զարկ տալ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:
Ռուսաստանից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ բացվել է «Yandex ծրագրավորման դպրոց»-ը:
Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Yandex ծրագրավորման դպրոց»-ի վերջին դասը։
Դպրոցի յոթ ամիսների ընթացքում աշակերտները խորացված ձևով ուսումնասիրել են Python ծրագրավորման լեզուն, ծանոթացել նրա կիրառություններին և հնարավորություններին և ելնելով ստեղծված իրավիճակից, սահուն ձևով անցում կատարել հեռավար ձևաչափի։