FAST-ը կազմակերպում է «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց վեբինարը, որը տեղի կունենա հունիսի 18-ին, 20:00-ին։
Բանախոսներ՝
– Զարեհ Սինանյան՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար;
– Նադյա Գործունյան՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ;
– Ռուբեն Վարդանյան՝ IDeA հիմնադրամի համահիմնադիր, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ;
– Վարուժան Ներսեյան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Մոդերատոր`
– Սառա Անջարգոլյան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ FAST-ի Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ: Նշենք, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին: Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] հասցեով։