Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook ընկերությունում՝ որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրող
News 24/06/2020 10:47

SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook ընկերությունում՝ որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրող: Հաջորդ քայլերը՝ Product Hunt, App Stor, Google Play

SmartGateVC-ն ներդրում է կատարել dzook-ի նախասաղմնային փուլում։ Dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ, որոնք մատչելի են դարձնում անհատականացված բարձրորակ նկարազարդումները բոլորի համար: Նրանց հարթակի միջոցով օգտատերերը հաշված րոպեների ընթացքում կարող են իրենց դիմանկարները վերափոխել իլյուստրացիաների։

Հարթակի մայիս ամսվա մեկնարկից ի վեր dzook-ը ներգրավվել է օգտատերեր ավելի քան 98 երկրներից, ինչի  արդյունքում ստեղծվել են  70 հազարից ավել նկարազարդումներ: Այս արդյունքներին dzook-ը հասել է առանց մարքեթինգի վրա որևէ դրամ ծախսելու։ Տեղեկացվածությունը dzook- ի վերաբերյալ  տարածվում էր այն օգտագործողներից, ովքեր հավանում էին նկարազարդումներ և կիսվում դրանցով սոցիալական ցանցերում:

dzook-ը մայիսի 26-ին կվերադառնա նկարազարդման նոր «anime» ոճով, և կհրապարակվի Product Hunt-ում: Ներկայումս dzook-ի օգտատերերեին հասանելի է միայն վեբ հարթակը և միայն մեկ ոճ՝ «glam»-ը: Օգտատերերը կարող են ներբեռնել իրենց պատկերազարդ նկարները կամ տպել դրանք տարբեր նվերների վրա և ստանալ նվերները առաքման միջոցով:

Եթե Դուք Product Hunt-ի օգտատեր եք, և սիրում եք տեխնոլոգիա և արվեստ, հետևե՛ք dzook-ի Product Hunt-ի էջին և  ծանոթացեք նոր թարմացումներին հունիսի 26-ին: Իսկ եթե ծանոթ չես Product Hunt-ին, օգտագործեք հնարավորությունը և գրանցվեք հարթակում, որպեսզի հետևեք այնտեղ  ներկայացվող նորագույն տեխնոլոգիական պրոդուկտներին:

«Մենք սկսեցինք որպես նվերներ արտադրող ընկերություն և ձեռքով ստեղծեցինք հազարավոր պատկերազարդ դիմանկարներ: Այնուհետև որոշեցինք միավորել արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով արվեստի գործեր ԱԲ(AI) ալգորիթմի միջոցով, որը սովորեց մեր պես նկարել: Եվ ահա արդյունքը: Այժմ դուք կարող եք ստեղծել ձեր սեփական արտիստիկ/պատկերազարդ դիմանկարը մկնիկի մեկ սեղմումով»,- ասում է համահիմնադիր և գործադիր տնօրեն Ագատա Բադալյանը։

«Dzook-ի ԱԲ (AI) տեխնոլոգիաները տարբերվում են շուկայում առկա լուծումներից, քանի որ դրանք ստեղծված են պրոֆեսիոնալ նկարազարդողների կողմից հետագա օգտագործման համար: Այս առումով dzook-ը ստեղծում է արհեստական բանականության (AI) վրա հիմնված ժամանակակից գործիքակազm, որը կարողա ամբողջ աշխարհով մեկ օգտագործվել պատկերազարդողների կողմից», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

«Թիմի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օր օրի աճում մեծ հրճվանքով և ոգևորությամբ կատարվող աշխատանքի շնորհիվ», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը:

Հաշվի առնելով հարթակի մեծ համբավը և հայտնիությունը՝ ընկերությունն այս շաբաթ նախատեսում է գործարկել IOS և Android օպերացիոն համակարգերում՝ իր օգտատերերի համար հասանելի դարձնելով պատկերազարդ դիմանկարների ստեղծման նոր եղանակները:

«Dzook-ը ԱԲ-ի (AI), արվեստի և զվարճանքի հետաքրքիր համադրություն է: Անհամբեր սպասում եմ նրանց պրոդուկտի գործարկմանը տարբեր հարթակներում», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

SmartGateVC վենչուրային ֆոնդի ներդրող Ռեմ Դարբինյան միացել է ներդրումային շրջանին որպես հրեշտակ ներդրող:

«Dzook-ը ունի հաջող ստարտափ լինելու բոլոր նախադրյալները. ֆանտաստիկ թիմ, որը շարժվում է նույն ուղղությամբ, համապատասխան շուկա և հեղափոխական տեխնոլոգիա: Նրանց միանում եմ մեծ ոգևորվորվածությամբ»,- ասում է dzook-ի ներդրող և SmartClickAI ընկերության գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը:

SmartGateVC ընկերության և հրեշտակ ներդրողների նոր ներդրումը ընկերությանը կօգնի միջազգային ընդլայնման և պրոդուկտի զարգացման գործում:

SmartGateVC-ի մասին

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունը (AI), Անվտանգությունը, Իրերի համացանցը (IoT) և Զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիան, Քվանտային հաշվարկը և Բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բացառիկ տեխնոլոգիական նորարարությունների մեջ, որոնցում գիտությունն ու ձեռներեցությունը միանալով՝ արձանագրում են աննախադեպ արդյունքներ: Հայաստանում այն առաջատար վենչուրային ֆոնդ է՝ 18 տեխնոլոգիական ընկերություններից կազմված պորտֆոլիոյով: