«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից կմեկնարկի Rhinoceros 3D մոդելավորման դասընթացները:
Դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների կողմից, որոնց կմասնակցեն Շիրակի և Լոռու մարզի 30 երիտասարդներ:
Դասընթացների ավարտին դրական արդյունքներ ցուցաբերած մասնակիցները արտադրական պրակտիկան նույնպես կանցկացնեն հեռավար ձևաչափով՝ հնարավորություն ստանալով «Բաղիշյան Ջյուլըրի» ընկերության համար նախագծել զարդերի յուրահատուկ մոդելներ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, ծրագրի նպատակն է ՀՀ երկու մարզերում բնակվող ստեղծարար և տեխնոլոգիական հակումներով երիտասարդներին ներգրավել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ զարդերի դիզայնի և արտադրության գործընթացում:
«Այս գործընթացը ոլորտների միջեւ երկխոսություն կհաստատի, ինչի արդյունքում տնտեսության թիրախային ճյուղերի համար կմշակվեն նորարարական լուծումներ, որոնք բիզնեսի շարունակականությունը ապահովելու հնարավորություններ կստեղծեն՝ տնտեսական ճգնաժամի դեպքում»,- նշում է Բագրատ Ենգիբարյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը եւս կարեւորում է Հայաստանում նորարարության ու արտադրության միավորումը եւ այդ գործընթացում մարզերի երիտասարդների ակտիվ մասնակցությունը:
«Սա լավ հնարավորություն է մարզերի համաչափ զարգացումն ապահովելու, աշխատատեղերն ավելացնելու եւ արտագաղթը կանխելու համար: Արդյունքում, կմշակվեն նորարարական լուծումներ՝ գյուղատնտեսության, տեքստիլի և տուրիզմի ոլորտների համար»,- նշում է նա: