Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեցի ունեցավ «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի առցանց տեղեկատվական հանդիպումը
News 06/07/2020 12:08

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության աջակցությամբ իրականացվող «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի առցանց տեղեկատվական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում ԳՏԿ և ՎՏԿ ծրագրերի ղեկավարները ողջունեցին մասնակիցներին, որից հետո դասընթացավար Գուրգեն Պարոնյանը համառոտ ներկայացրեց դասընթացի բովանդակությունը և Rhinoceros 3D մոդելավորման առանձնահատկությունները։

Հիշեցնենք, որ դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կստանան «Բաղիշյան Ջյուլըրի» ընկերության համար նախագծել զարդերի յուրահատուկ մոդելներ: