News
06/07/2020 12:32
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում է կամավորների հավաքագրում, համավարակի դեմ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար։
Seaside Startup Summit-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիս դրդում է համախմբվել և իրականացնել միջոցառումներ՝ հնարավորինս արագ կանխելու վիրուսի էլ ավելի տարածումը։
Դիմում եմ ստարտափ էկոհամակարգից իմ բոլոր ընկերներին. միացեք մեզ ունեցեք ձեր փոքրիկ ներդրումը այս ողջ շարժման մեջ»։
Կամավոր դառնալու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։