Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը փնտրում է կոնտենտ մարքեթինգի մասնագետ (Content marketing specialist) թիմին միանալու համար:
Աշխատանքային պարտականությունները՝
– Կայքի և սոցիալական հարթակների տեքստային բովանդակության ստեղծում,
– Պաշտոնական հաղորդագրությունների ստեղծում,
Մարքեթինգային արշավների տեքստային բովանդակության ստեղծում,
Պահանջվող հմտությունները՝
– Բարձրագույն կրթություն (Լրագրության, լեզվաբանության,մարքեթինգի ոլորտներում )
– Լեզուների գերազանց տիրապետում (Հայերեն գերազանց, անգլերեն գերազանց ռուսերեն բավարար),
– Արագ կողմնորոշվելու կարողություն,
– Ստեղծարար մտածելակերպ,
– Թիմում աշխատելու կարողություն,
– Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
Աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքը կես դրույք է և հնարավոր է աշխատել նաև հեռավար։
Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել CV՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև հուլիսի 20-ը ժամը 18։00-ն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն(Գայի 1փ․, 3-րդ հարկ, 309 սենյակ)