News
14/07/2020 08:00
Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը ներկայացրեց նոր կանացի ձայն՝ մարդկային խոսքի արհեստական արտադրության համար։
«Թող այլևս ոչ մեկը չհամարձակվի պնդել, որ Հայաստանում հնարավոր չէ արհեստական բանականության տեխնոլոգիա մշակել և զարգացնել ինքուրույն՝ սեփական ուժերով ու միջոցներով։ Դիմավորեք Կարինեին և ունկդրենք նրա խոսքն ու խնդրանքը», – ասվում է Ազգային արագացման հանրային նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Ձայնը անվանվել է “Կարինե”՝ Կարինե Ավագյանի անունով, ում ձայնագրությունների հիման վրա է ստեղծվել համակարգը։ Այն դառնալու է Հայաստանում արտադրվող ռոբոտների ձայնը։ Չնայած, որ ձայնը արդեն ունի Կարինե անունը, ստեղծողները խնդրում են հասարակությանը առաջարկել հավելյալ անուն՝ ավելի ճշգրիտ նույնականացման համար։