Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․
– Javascript/React.JS
– Javascript/Node.JS
– Android
– iOS
-C#/.Net
– Java/Spring
– Python
– Quality Engineering
– Web (HTML/CSS/JS)
– UI/UX
– Machine Learning
– CyberSecurity
– Product Management
– Project Management
– Technical Recruitment
– Digital Marketing/SEO, SMM
– SAS Base
Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմից ուսման վարձը կֆինանսավորվի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։
Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:
Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝