News
22/07/2020 12:53
Մեկնարկում է «Ֆինանսական պլանավորում ճգնաժամի պայմաններում» անվճար առցանց դասընթացը։
Դասընթացը վարելու են EV Consulting ընկերության հիմնադիր տնօրեն, Granatus Ventures ընկերության տնօրեն և համահիմնադիր Մանուկ Հերգնյանը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության ավագ խորհրդատու, «Գրանատուս Վենչուրս» ընկերության ներդրումների կառավարիչ Լիլիթ Հովհաննիսյանը։
Դասընթացի հիմնական թեմաներն են՝
– Ընկերության կառավարումը ճգնաժամի պայմաններում
– Ֆինանսական պլանավորման մեթոդները
– Կանխիկի և իրացվելիության մարտահրավերները
– Ֆինանսների կարևորությունը ճգնաժամի պայմաններում
– Ճգնաժամի ընթացքում ՓՄՁ-ների համար հասանելի ֆինանսավորման տարբերակներ
Տրվելու է մասնակցության վկայական։
Դասընթացին կարող եք գրանցվել մինչև հուլիսի 22-ը հետևյալ հղումով։